Ներքին 4 տարի առաջ - 11:18 11-09-2022

Խաչապաշտությունը մեր գենետիկ մտածողության մեջ է. Տեր Շահե քահանան՝ Խաչվերաց տոնի մասին

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Oragir.news-ի հետ զրույցում Տեր Շահե քահանան ասաց, որ տոնը սկիզբ է առել դեռևս 7-րդ դարի սկզբում, երբ պարսից Խոսրով արքան գրավում է մի ամբողջ Պաղեստին և ի պատիժ քրիստոնյաների՝ խաչը գերության է տանում դեպի Տիզբոն՝ Պարսկաստան. «Հետագայում Հերակլ կայսրը հայոց զորապետի առաջնորդությամբ հետ է գրավում, այսինքն հետ են բերում խաչը, որը տարվում է դեպի Բյուզանդիա, և այնտեղ խաչը բաժանվում է բոլոր քրիստոներաների մեջ և այն, որպեսզի այլևս չենթարկվի կողոպուտի»։

Հարցին, թե հայերն ինչքանո՞վ են ընկալում տոնի խոհուրդը հայոց մեջ՝ պատասխանեց. «Մեզ՝ հայերիս, միշտ դատապարտել են խաչապաշտության համար, որովհետև մենք ամեն օր սուրբ սուրբ ենք երգում, որը օտարազգիները միշտ դատապարտել են, որ մենք խաչապաշտ ենք։ Խաչապաշտությունը մեր գենետիկ մտածողության մեջ է, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ խաչն է մեր պարծանքն ու զորությունը քրիստոնյաներ, որով հաղթանակները մենք տանում ենք դեպի չարի հանդեպ։ Այսինքն խաչը մեզ համար դա ոչ թե ինքնաստեղծ ինչ-որ բան է, այլ օրինակ, Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 18 –որ գլխաում այդ մասին մանրամասն գրում է հենց պողոս առաքյալը»։

Հիշեցնենք, որ հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ