Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:30 10-09-2022

Վանաձորի համալսարանի ռեկտորը ապօրինաբար կրկնակի բարձրացրել է իր աշխատավարձը․ քրգործը տեղից չի շարժվում

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը դատարանում պարտվել է բուհի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանին, ում աշխատանքից հեռացրել էր 2021 թ․-ի մայիսի 18-ին։

Օգոստոսի 10-ին Վճռաբեկ դատարանը Եղիազարյանին վերականգնելու վճիռ է կայացրել։ Եղիազարյանի ժամերը Սահակյանը բաշխել էր համալսարանի մյուս դասախոսների վրա, ու դրանց դիմաց վճարել նրանց։ Մինչդեռ, Եղիազարյանին ապօրինի պարապուրդի մատնելու համար նույնպես պետք է շուրջ 3 մլն դրամ գումար վճարվի։ Եղիազարյանի հեռացնելու պատճառը եղել է գիտխորհրդի անդամներին վիրավորելը, մինչդեռ գիտխորհրդի անդամներից մեկը դատարանում ցուցմունք էր տվել, որ Եղազարյանը որևէ վիրավորական արտահայտություն թույլ չի տվել, եղել է քննադատություն՝ թույլ տված խախտումների համար։ Այս քննադատության համար ռեկտորը նկատողություն էր տվել Եղիազարյանին, որի պատճառով տեղի ունեցած վիճաբանությունից հետո Սահակյանը դիմել է ոստիկանություն, գործ հարուցել և ազատել Եղիազարյանին։

Oragir.news-ի տեղեկություններով՝ սա Սահակյանի միակ ապօրինությունը չէ։ Առավել լուրջ ապօրինություն էր սեփական աշխատավարձի անօրինական ու ինքնագլուխ բարձրացումը։ Բանն այն է, որ գոյություն ունի ռեկտորին կից ֆինանսատնտեսական հանձնաժողով, որն իր կանոնադրությամբ խորհրդակցական մարմին է։ 2020 թ-ին՝ Սահակյանի ռեկտոր ընտրվելուց հետո, այդ հաձնաժողովի որոշմամբ՝ ռեկտորի աշխատավարձը առաջարկվել էր բարձրացնել եղած աշխատավարձի կրկնակի չափով՝ 350 հազար դրամից դարձել է 700 հազար դրամ։ Մինչդեռ ռեկտորի գործատուն հոգաբարձուների խորհուրդն է, ու միայն խորհուրդը կարող է որոշում ընդունել աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։ Մինչդեռ առանց խորհրդի որոշման՝ հոգաբարձուների խորհրդի այն ժամանակվա նախագահը՝ Դիանա Տեր-Ստեփանյանը, և ռեկտորը բարձրացրել են ռեկտորի աշխատավարձը՝ կատարելով օրենքի խախտում։ Համալսարանում խոսում են այն մասին, որ Սահակյանը փուռն է տվել հոգաբարձուների խորհրդի նախագահին, քանի որ նախաձեռնությունը ռեկտորից է եղել, և առաջարկը քննարկվել է միայն իրեն կից հանձնաժողովում, որից հետո ներկայացվել է խորհրդի նախագահին։ Համալսարանում ասում են՝ վերջինս անտեղյակ լինելով օրենքի պահանջին՝ ստորագրել է աշխատավարձի բարձրացումը։ Այսինքն՝ տեղի է ունենում բյուջի ապօրինի վատնում։ Այս գործն ավելի քան 1,5 տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, արդյունքում քրեական գործ է հարուցվել, սակայն մինչև հիմա գործով մեղադրյալ չկա, գործով էլ նորմալ քննություն չի կատարվում։ Համալսարանում ասում են՝ իշխանության մարդն է, դրա համար էլ գործը սառեցվել է։

Oragir.news-ը փորձեց այս գործերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ռուստամ Սահակյանից։ Սակայն վերջինս հրաժարվեց մեր հարցերին հեռախոսով պատասխանել։ Ասացիք, որ իրատեսական չէ, 2 հարցի պատասխան ստանալու համար մի քանի հազար կիլոմետր անցնել։ Սահակյանն այնուամենայնիվ հետաքրքրվեց, թե ինչ հարցեր ունենք, սակայն լսելով հարցերի շրջանակը՝ շտապեց հայտնել, որ մեզ առհասակ հարցազրույց չի տա և անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ