Ներքին 3 տարի առաջ - 11:11 07-09-2022

ՄԻՊ-ը մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-6-ը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։

Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար:

Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող տարածաշրջանային այլ դերակատարներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցերի և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ ուղղված սպառնալիքների ԵԱՀԿ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության ամրապնդման ԵԱՀԿ նոր ուղեցույցը։

Աշխատաժողովի շրջանակում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առանձնազրույցներ է ունեցել նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր քարտուղար Դեբբի Կոների, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ այլ պետությունների ազգային հաստատությունների ղեկավարների, այդ թվում՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Ղրղզստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»