Ներքին 1 տարի առաջ - 23:11 22-10-2024

ՀՀ ՄԻՊ-ի և ՄԻՊ դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև հոկտեմբերի 22-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։

«Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։

Հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրման առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, իսկ այս հուշագիրը թույլ կտա առավել մեծ թափով իրականացնել համատեղ ծրագրեր:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համագործակցության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտները հստակեցվելու են աշխատանքային կարգով։

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և երկու հաստատությունների միջև հաղորդակցության ապահովման համար կողմերը իրենց հաստատություններից նշանակելու են պատասխանատու անձանց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում