Ներքին 3 տարի առաջ - 22:11 06-09-2022

ՄԻՊ-ը մասնակցել է ԵԱՀԿ տարածաշրջանի Պաշտպանական հաստատությունների ղեկավարների հավաքին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 5-ից 6-ը Վարշավայում մասնակցել ԵԱՀԿ անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպմանը, որը նախաձեռնվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։

Հանդիպումը նպատակ ուներ համախմբել ԵԱՀԿ տարածաշրջանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներին՝ մարդու իրավունքների հաստատությունների մարտահրավերային և արագ զարգացող միջավայրում առավել կայուն հաստատություններ ստեղծելու մասին փորձագիտական խորհրդատվություն և քննարկում ծավալելու համար:

Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցություն են ունեցել նաև մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող տարածաշրջանային այլ դերակատարներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցերի և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաեւ մարդու իրավունքների ազգային հաստատությունների դեմ ուղղված սպառնալիքների ԵԱՀԿ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության ամրապնդման ԵԱՀԿ նոր ուղեցույցը։

Աշխատաժողովի շրջանակում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առանձնազրույցներ է ունեցել նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր քարտուղար Դեբբի Կոների, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ այլ պետությունների ազգային հաստատությունների ղեկավարների, այդ թվում՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Ղրղզստանի և Վրաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության նորարական մոտեցումները և ձեռք են բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան