ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է դպրոցների այս տարվա մեդալակիրներին, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին
copy image url

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է դպրոցների այս տարվա մեդալակիրներին, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին

Ներքին 2 տարի առաջ - 19:41 05-09-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 – 2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները:

Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:«Սիրելի՛ շրջանավարտներ և առարկայական մրցույթների հաղթողներ, այսօրվա պարգևատրումը ձեր կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Իմ ցանկությունն է, որ հետագայում դուք նվաճումներ ունենաք նաև բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, մշտապես զգաք ձեր աշխատանքի արդյունքը` լինելով գնահատված,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և շարունակել,- շնորհակալ ենք բոլորիդ ուսուցիչներին ու ծնողներին, որովհետև նրանք մեծ ներդրում ունեն ձեր ցուցաբերած արդյունքի գործում:

Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են նախարարության կողմից, մեկ նպատակ ունեն. ապահովել ամուր հենք, որ մենք ունենանք ավելի մրցունակ ու լավ քաղաքացի: Ապագան ձերն է, երկրի տերը դուք եք: Շնորհակալ ենք, որ ունենք ձեզ նման հրաշալի սերունդ»:

Մեդալները հանձնելուց հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփել է հանդիսավոր արարողությունը` ընդգծելով, որ գերազանց առաջադիմության մեդալը 12 տարվա աշխատանքի գնահատականն է:

«Վստահ եմ, որ շատերդ արդեն ընտրել եք մասնագիտություն և դառնալու եք մեր երկրի համար արժանավոր և պիտանի քաղաքացի»,- դիմելով ներկաներին` նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա առաջարկությամբ ներկաները ծափերով ողջունել են Երևանի թիվ 87 դպրոցի շրջանավարտ, մեդալակիր Կարեն Սաֆարյանին, ով մեդալի քննությունները հաջողությամբ հանձնելուց և բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էր ժամկետային զինծառայության և արարողությանը ներկայացել էր զինվորական համազգեստով ու հրամանատար Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ:

Շնորհավորելով «Կենգուրու» և «Մեղու» առարկայական մրցույթների հաղթողներին` Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ դրանք կարևոր են աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագայի պլանավորման հարցերում:

«Կարևոր է, որ դուք կարողանաք լավագույնս ինքնադրսևորվել մեր երկրում` մասնագիտական կարողությունների աճն ու անձնական երջանկությունը տեսնելով մեր հայրենիքում»,- եզրափակել է փոխնախարարը:

Նշենք, որ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
18:28 Շիրակի մարզում հայտնաբերվել է վթարված Mercedes-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել․ կա 7 վիրավոր 
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան
15:42 Թուրքերը և ադրբեջանցիները ուղղորդում են հայաստանյան «իշխանությանը», որ ռուսական բազան դուրս բերվի Հայաստանից