Ներքին 3 տարի առաջ - 12:01 03-09-2022

Ինչու եվրոյի գնի նվազմանը զուգահեռ ներկրվող ապրանքները չեն էժանանում

Վերջին տվյալներով եվրոյի փոխարժեքը հայաստանյան բանկերում արժեզրկվել է հասնելով 397 դրամի։ Այս ամենին զուգահեռ Եվրամիությունից ներկրվող ապրանքների գները չեն նվազում։ Oragir.news-ը հետաքրքրվեց տնտեսագետ-իրավաբան Սուրեն Պարսյանից, որոնք են պատճառները, որ եվրոյի գնի նվազմանը զուգահեռ ներկրվող ապրանքների գինը շարունակում է նույնը մնալ։

Տնտեսագետն ասաց․«Առաջին պատճառն այն է, որ ներկրողները վստահ չեն, որ այս փոխարժեքը կարող է երկար պահպանվել և իրենց համար ստեղծում են «անվտանգության բարձիկներ»։ Հնարավոր է մեկ օրում եվրոն դառնա 500 դրամ և իրենք կորուստներ չունենան»,- նշեց Պարսյանը։

Անդրադառնալով հաջորդ գործոնին տնտեսագետը նշեց․ «Մրցակցության բացակայությամբ պայմանավորված նրանք պահում են գինը, դա ևս հնարավորություն է նրանց համար։ Եվ երրորդ գործոնը, այն է , որ չնայած եվրոն արժեզրկվել է սրան զուգահեռ թանկացել են Եվրամիության երկրներում արտադրված ապրանքները։ Նախկինում բերում էին գրիչ, որը եվրո էր արժենում հիմա դարձել է 1,5 եվրո, դրան գումարած թանկացել է նաև տրանսպորտային լեգիստիկ ծախսերն են կտրուկ աճել։ Այսինքն այս երեք գործոններն են, որ ազդում են Եվրամիությունից ներկրվող ապրանքների գները մնան նույնը»։

Անդրադառնալով ներկրվող ապրանքների գնի վրա ազդող գործոններին նա ասաց․ «Թանկացումներ պարճառներից մեկը չոր եղանակին պայմաններն էին, ինչի հետևանքով ջրերը նվազել են բեռնափոխադրումը գետերով դարձել է անհնար և անգամ թանկարժեք։ Այս ամենը նպաստում է եվրոյի արժեզրկմանը»։

Նրա խոսքով Եվրամիությունն առհասարակ կանգնած է էներգակիրներից կտրվելու վտանգի առջև։

«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային շուկայում լուրջ տնտեսական ցնցումներ են, էներգակիրների գների աճը, պարենամթերքի գների աճը հարված են հասցրել հատկապես Եվրամիության երկրներին և պատահական չէ, որ այս տարի և հաջորդ տարի կանխատեսվում է, որ տնտեսական աճը դանդաղելուն, և առանձին երկրներում կարող է անկում լինել»։ Հարցին, թե ինչ խնդիրների առջև է կանգնած Եվրամիությունը տնտեսագետն ասաց․ «Երկրները հիմա կանգնած են լուրջ էներգետիկ ճգնաժամի առջև, ոչ միայն թանկացել է էներգակիրների գները այլև բնական գազի գինն է թանկացել հասնելով՝ 3500 եվրոյի»-եզրափակեց Պարսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից