copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:53 03-09-2022

Երևանում BMW-ն բախվել է էլեկտրասյանը, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Դավիթ Մալյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։