copy image url
Ավելին 2 տարի առաջ - 09:43 08-10-2021

Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները: