Ներքին 3 տարի առաջ - 22:18 02-09-2022

Երևանում ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի երկու երթուղի

Երևանի Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Համար 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան)

Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Վիլնյուսի - Մինսկի - Միկոյան - Բ.Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ստեփանյան - Մոլդովական - Վախթանգովի փ.-ներ - Ավան (Դուրյան թաղ.)- Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի պ. – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։

Համար 29 երթուղի - (Ավան- Ներքին Շենգավիթ)

Ուղեգիծը՝ Ավան (ս.կ.) - Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան) - Սաֆարյան - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. - Աբովյան – Մոսկովյան – Խանջյան – Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյաց պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Տարոնցու – Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 8 միավոր»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին