Ներքին 3 տարի առաջ - 23:07 07-08-2022

Տեսականորեն, մենք կարող ենք հին՝ գործող երթուղուն կից կառուցել զուգահեռ մեկ այլ երթուղի՝ հենց Բերձորի միջով․ Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսեք, համաձայն 10.11.2020 թ-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ մասի. «По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства НОВОГО МАРШРУТА движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута»:

Եվ այսպես, ամենից առաջ խոսքը գնում է նոր երթուղու կառուցման ծրագրի հաստատման մասին, որը ՉԿԱ: Բացի այդ, և սա ավելի կարևոր է, հայտարարության մեջ խոսքը գնում է նոր երթուղու մասին, սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ մենք պետք է Բերձորը և հարակից բնակավայրերը հանձնենք: Գրված է «ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻ», այսինքն՝ հնից մի կողմ, հնից զատ, բաց ոչ մի տեղ գրված չէ՝ Բերձորից դուրս:

Այսպիսով, տեսականորեն, մենք կարող ենք հին՝ գործող, երթուղուն կից կառուցել զուգահեռ մեկ այլ երթուղի, իրենից, օրինակ, 10 մետր մի կողմ, ԿԱՌՈՒՑԵԼ ՀԵՆՑ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋՈՎ, և ասել՝ ահա նոր երթուղին: Սա է:

Եվ այսպես, Բերձորը հանձնելու հիմքերը ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՉԵՆ: Որևէ մեկի համար դրանք պա՞րզ են: Եթե այո, թող ասի:

Ես միայն ՄԵԿ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնական Երևանի լուռ համաձայնությամբ Բերձորը հանձնում են ռուսական կողմի ճնշման արդյունքում, որն իր հերթին ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ ուժի կիրառման ադրբեջանական սպառնալիքին և չի ուզում Ուկրաինական ճակատին զուգահեռ Կովկասում նոր ճակատ ունենալ: Ռուսներն ըստ երևույթին մտածում են սրանով ժամանակ շահել, կարգի գցել գործերը Ուկրաինայում, իսկ հետո էլ՝ գործել ըստ իրավիճակի: Սա, սակայն, հայկական շահերի հաշվին ժամանակ շահելու մի ոչ բարեկամական հնարք է, որը ԾԱՆՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ինչպես մեր՝ հայերիս, վրա մասնավորապես, այնպես էլ Արցախում գտնվող ռուսական ուժերի և Կովկասում ՌԴ դիրքերի վրա ընդհանրապես»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ