Սպորտ 4 տարի առաջ - 15:18 02-09-2022

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Փյունիկ»

Օրերս «Ալաշկերտը» երկկողմ համաձայնության խզել է պայմանագիրը Ալեքսանդր Կարապետյանի հետ։

Հայաստանի հավաքականի հարձակվողը կարիերան կշարունակի «Փյունիկում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կարապետյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ