Սպորտ 4 տարի առաջ - 18:31 01-09-2022

20-ամյա ֆուտբոլիստը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Պետրոսյանը մեր թիմի սան է և «Փյունիկի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 16 տարեկանում՝ 2018թ․-ի սեպտեմբերի 19-ին փոխարինման մտնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության` «Ալաշկերտի» դեմ խաղում։

Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19թթ․ առաջնությունում Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, ինչպես նաև 2 խաղ է անցկացրել Հայաստանի Գավաթի խաղարկությունում։
2020թ․-ի տարեսկզբին, Գրենիկ Պետրոսյանը վարձավճարով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ելույթ ունեցող ԲԿՄԱ, որտեղ 2020/21թթ․ մրցաշրջանում 27 խաղում խփել է 16 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում՝ նա բանակայինների կազմում հանդես է եկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում՝ 25 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է մեկնարկային բոլոր 5 խաղերին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ