Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:18 01-09-2022

Շիրակի մարզի 10 բնակավայր այս տարի չունի առաջին դասարանցի

Շիրակի մարզը 2022-2023 ուստարում, նախնական տվյալներով, ունի 3007 առաջին դասարանցի:

Մարզի 10 բնակավայր այս տարի չունի առաջին դասարան: Հատկապես գյուղական բնակավայրերին մոտ լիենլու համար Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Լանջիկի միջնակարգ դպրոց։

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց, որ այցելությունը Լանջիկի դպրոց պատահական չի ընտրվել, քանզի առանձնակի հոգատարության կարիք ունեն գյուղական դպրոցները։ «Իրականում աշխատանքային ձեռագրում ես չափազանց կարևորում եմ համայնքներ այցելությունները և հերթական առիթը բաց չթողեցի, որ Շիրակի մարզի ամենածայրամասային բնակավայրն այցելեմ: Լանջիկն ուշադրության կարիք ունի, և Լանջիկի դպրոցը՝ նույնպես։ Մենք այսօր հնարավորություն ունենք կրթական համակարգում անել կարևոր փոփոխություններ, ինչի արդյունքում մեր աշակերտները կլինեն պրոցեսի կենտրոնում: Կրկին շնորհավորում եմ մեր դպրոցականներին, մաղթում եմ շատ բուռն ուսումնական տարի, լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի գիտելիքով հարուտ, և, ինչու չէ, Շիրակի մարզը կշարունակի պահել իր առաջնային դիրքերը, և այս առումով նույնպես կունենանք նորանոր հաջողություններ»,- նշել է մարզպետը։

Լանջիկի դպրոցն ունի 116 աշակերտ, դպրոցն այսօր 5 առաջին դասարանցու է դիմավորել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար