Սպորտ 4 տարի առաջ - 15:14 31-08-2022

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է պաշտոնում

Oգոստոսի 30-ին Օլիմպավանում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը։

5 տարի ժամկետով ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Գագիկ Սարգսյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սարգսյանը 2005-2016թ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2016-2021թ. փոխնախագահ և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Ընտրվել է նաև ֆեդերացիայի 17-հոգանոց նախագահության կազմ:

Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում, մասնավորապես. - փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոոուբորդի ֆեդերացիա» ՀԿ։

Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարա դահուկավազք, պարա լեռնադահուկային սպորտ և պարա սնոուբորդ մարզաձևերը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը