copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:52 30-08-2022

Գեներալ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու մեջ

Oragir.news-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ քննչականը արդեն իսկ հարուցված քրեական գործով տվյալներ է ձեռք բերել, որ Արզումանյանը ենթադրաբար անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Մեր աղբյուրը փոխանցել էր, որ նա հսկող դատախազի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Oragir.news-ին փոխանցեցին, որ հարուցված քրեական գործը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանին, այսինքն՝ Արզումանյանը այդ առերևույթ անփութությունը դրսևորել, և իր պարտականությունները ենթադրաբար չի կատարել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արզումանյանը նշանակվել էր Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար այն բանից հետո, երբ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենան պայթեցվեց։

Ձեզ գուցե հետաքրքրի