Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 03:30 22-09-2023

Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ՀՀ-ին մեղադրում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չկատարելու մեջ

Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ցեղասպանական ագրեսիայի հարցի շուրջ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Թուրքիան ներկայացված էր ԱԳՆ փոխնախարար Բուրակ Աքչապարի մակարդակով։

Թուրքիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ հարթակն օգտագործեց հերթական անգամ Հայաստանի հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու և եղբայրական Ադրբեջանին հանգամանքների զոհ ներկայացնելու համար։

Աքչապարը ամբողջությամբ արդարացրեց Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ դրանք անվանելով «հակաահաբեկչական» և երկրորդելով վերջիններիս անհիմն փաստարկները, օրինակ՝ Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների՝ ականների վրա պայթելու մեջ մեղադրելով հայկական կողմին։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև առիթը բաց չթողեց Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չկատարելու մեջ։

Աքչապարը «հաջողացրեց» նաև Արցախի հարցով նիստին կրկնել «Զանգեզուրի միջանցքի» մասին թեզը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հնչեցրած ելույթից մի հատված։ «Հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել էր Էրդողանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի