Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:27 30-08-2022

Հատիս սարը պետք է մնա բնության հուշարձան, իսկ մեղավորները պետք է պատժվեն․ Գարեգին Միսկարյան

«Ճանապարհաշինարարական աշխատանքերն էին սկսվել, հիմա դադարեցված են, ջրագծերի ուղին է փորվել։ Այն տեսանյութը, որը երեկ տարածել են, պարզ է, որ իրենից առանձնապես ոչ մի արժեք չի ներկայացնում, դա ընդամենը պրոպագանդայի միջոց է՝ մարդկանց ներշնչելու, որ այլևս անդառնալի է իբրև թե այդ արձանի կառուցումը»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով երեկ «Ծառուկյան հիմնադրամի» տարածած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի անիմացիոն տարբերակին։

Նրա կարծիքով սա ուղղակի մարկետինգային քայլ է՝ կառավարիչներին և մարդկանց մոլորեցնելու համար։
«Այդ առումով մենք պետք է չտրվենք սադրանքներին, և Հատիս սարը պետք է մնա բնության հուշարձան, ինչպես որ եղել է, իսկ մեղավորները պետք է պատժվեն»։

Միսկարյանը նշեց, որ այդ խնդիրների ու ապօիրնությունների ուսումնասիրման ուղղությամբ փաստաբան է զբաղվում․ «Մենք նաև հարցումներ ենք ուղարկել պատկան մարմիններին, գերատեսչություններին, և քանի որ չկա ոչ մի շինթույլտվություն, դա ավելի է բարդացնում «Ծառուկյան հիմնադրամի» գործը, ու այս փիառներով չի լինելու խուսափել պատասխանատվությունից․ իրենք պատասխան են տալու»։

Ըստ իրեն՝ կառավարությունը արձանի կառուցման համար թույլտվություն կտա այն դեպքում, երբ հասարակությունը լռի և համակերպվի այդ մտքի հետ։

«Այն ինչ արվել է արդեն հանցագործության տարրեր է պարունակում, և նույնիսկ եթե կառավարությունից թույլտվություն էլ տան, միևնույնն է պատասխանատուները, ում անգործության պատճառով տեղի է ունեցել այդ հանցագործությունը, պետք է պատժվեն։ Հետին թվով օրենքը փոխել հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան հիմնադրամ»-ը տարածել էր «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին, գործադիրի հերթական նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հատիսի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը դրական է՝ տեղեկացնելով, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, և կառավարական մարմինները պետք է որոշում կայացնեն, քանի որ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։

Ավելի վաղ՝ ԿԳՄՍՆ-ն անընդունելի էր համարել «Հիսուս Քրիստոս» արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ