Սպորտ 4 տարի առաջ - 02:30 29-08-2022

Բենզեմայի ֆանտաստիկ խաղի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ կորզեց

Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրում «Էսպանյոլը» հյուրընկալել էր «Ռեալին»։

Հյուրերը հաղթեցին 3։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվել է 12-րդ րոպեին. Չուամենիի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Վինիսիուսը։ Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերը հավասարեցրել են հաշիվը. 2-րդ փորձից գոլի հեղինակ է դարձել Խոսելուն։

Մինչև հանդիպման վերջնամաս հաշիվը հավասար էր։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, Ռոդրիգոյի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման մոտ տարածությունից գնդակն ուղարկել է դարպասը։ Ավելացված վերջին՝ 6-րդ րոպեին «Էսպանյոլի» դարպասապահ Բենջամեն Լեկոմտեն կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել։ Քանի որ «Էսպանյոլը» սպառել էր փոխարինումները, դարպասապայի պարտականությունները ստանձնել է պաշտպան Լեանդրո Կաբրերան։ 100-րդ րոպեին (10-րդ ավելացված) Կարիմ Բենզեման տուգանայինից կատարած դիպուկ հարվածով հաշիվը դարձրել է 3։1՝ ամրագրելով իր թիմի հաղթանակը։

Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» 9 միավորով, «Բետիսի» հետ, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ