Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 27-08-2022

Ում անունն է պատրաստվում գրել Ավինյանը ցուցակի երկրորդ հորիզոնականում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 12-ին կամ 13-ին կմեկնարկի Երեւանի քաղաքապետարանի ավագանու աշնանային նստաշրջանը։ Ըստ տեղեկությունների, հենց առաջին նիստի օրակարգում կընդգրկվի Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Դեռեւս մեկ տարի առաջ մամուլը գրում էր Ավինյանի քաղաքապետական հավակնությունների մասին, իշխող ուժը միայն այս տարվա մարտին հայտարարեց, որ Ավինյանին դիտարկում է որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ նա կգլխավորի կուսակցության ցուցակը 2023-ին տեղի ունենալիք ընտրություններին։

Քաղաքապետարանում սրտատրոփ սպասում են Ավինյանի գալստյանը, քանզի նրա նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու, եւ ձանձրանալու առիթներ չեն լինի։ Բանն այն է, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսել է հարցազրույցներում անթաքույց կսմիթներ ուղղել Ավինյանին։ Սակայն Ավինյանը պատրաստվում է նրա անունն ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականում գրել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել