Երևան +26°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:44 26-08-2022

Ուրիշ ինչ սպասել մի համալսարանից, որի խորհրդի նախագահը Խաչատուրյանն է, ռեկտորը՝ ՀԱԿ անդամի աղջիկ․ Էդգար Ղազարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից:

Oragir.news-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանը ազատվել է աշխատանքից դեռևս հուլիսի 1-ին՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ։

«Դրանից 10 օր հետո նա ծանուցված է եղել, որ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Ղազարյանը պայմանագիրը վերակագնելու նախաձեռնություն չի ցուցաբերել, չի եկել ամբիոն, ամբիոնի վարիչի հետ չի խոսել, ժամ չի ուզել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր դիմում չի ներկայացրել։ Այսինքն՝ իր նախաձեռնությամբ չի եկել նոր պայմանագիր կնքելու խնդրանքով»,- նշեց ռեկտորը։

Oragir.news-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ անցած տարի համալսարանում, որտեղ ինքը 20 տարի դասավանդում է, հայտարարվել էր մրցույթ՝ 5 դոցենտի թափուր պաշտոնների համար։

«Ես դիմել էի որպես հիմնական աշխատող, քանի որ այդ ժամանակ արդեն այլ աշխատանք չունեի։ Կառավարման խորհուրդը, որի անդամ էր նաև Դիանա Գալոյանը, իմ թեկնածությանը քվեարկել էր 0 կողմ, 15 դեմ ձայնով։ Դրանից հետո ես ունեցել եմ կես դրույք համալասարանում։ Ամեն տարի այդ պայմանագիրը շարունակվել է, այսինքն՝ պայմանագրի ժամկետը ավարտվում է հուլիսի 1-ին, ու մեզ ծանուցում են, որ պայմանագրի ժամկետը լրացել է։ Դրանից հետո ոչ թե դասախոսներն են դիմում, այլ ավանդույթի ուժով ամբիոնի վարիչը կանչում է նախորդ տարվա ծանրաբեռնվածություն ունեցող դասախոսներին ու քննարկում է նոր ծանրաբեռնվածության հարցը։ Անցած տարի, օրինակ, փաստացի՝ պայմանագրերը դասախոսների հետ կնքվել է սեպտեմբերի 15-ին։ Արդեն ուսումնական տարին սկսված էր, բայց պայմանագիրը կնքված չէ, մինչդեռ արդեն հայտնի էր մեր ծանրաբեռնվածությունը։ Իմ հետ այդ պայմանագիրը ամեն տարի երկարացվել է»։

Նա ընդգծեց, որ իր ազատման մասին իմացել է ուսումնական տարվա հրապարակված դասացուցակներից։

«Ես վստահ չեմ, որ այս տարվա պայմանագրերը մյուս դասախոսների հետ արդեն կնքված է, եթե արել են, ապա միտումնավոր արագ են արել՝ ինձնից ազատվելու համար։ Կես դրույք ծանրաբեռնվածությանն ինձ համար հսկայական էր, որի դիմաց ընդամնեը 130 հազար աշխատավարձ եմ ստացել։ Նրանք ինձ դրանից են զրկել, հասկանո՞ւմ եք։ Ես այդ համալասարանում Եղեգնաձորի մասնաճյուղի հիմանդիր տնօրենն եմ եղել, այս տարի այդ մասնաճյուղն էլ են փակել։ Էդ ռեկտորի ու պրոռեկտորների հետ լուրջ խնդիրներ եմ ունեցել նաև այս մասնաճյուղը փակելու պատճառով։ Նաև սրա համար են հետապնդում իրականացրել»։

Անդրադառնալով Դիանա Գալոյանին՝ նա նշեց, որ նրա ողջ կենսագրությունը կոռուպցիոն է։

«Նրա 2 ծնողները այդ համալսարանի դասախոսներ են, նա դիսերտացիա է պաշտպանել մի ամբիոնում, որտեղ իր մայրն է եղել ամբիոնի վարիչ ու նաև քաղաքական գործիչ։ Ուրիշ ինչ սպասել մի համալսարանից, որի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ռեկտորն էլ՝ ՀԱԿ ակտիվիստ Զոյա Թադեւոսյանի աղջիկն է, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի»։

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սովորաբար, երբ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է, ռեկտորատը երկարաձգում է պայմանագիրը։

«Եթե դասախոսը չի ցանկանում դասավանդել, նա ռեկտորատին տեղեկացնում է այդ մասին։ Այսինքն՝ եթե չի գալիս ասում, որ չի ցանկանում աշխատել, ապա իր պայմանագիրը երկարացվում է։ Եթե իհարկե, ամբիոնը չի գտնում, որ մարդը վատ է դասավանդում, հետազոտում։ Քանի որ Ղազարյանը չի գնացել ասել, որ ինքը չի ցանկանում աշխատել, ապա ենթադրվում է, որ պայմանագիրը պետք է երկարացվեր։ Ամենայն հավանականությամբ՝ հնարավոր կլինի նրա դասավանդելու իրավունքը դատական կարգով վերականգնել»։

Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ Ղազարյանի՝ աշխատանքից ազատումը քաղաքական շարժառիթներ է ունեցել, Սողոմոնյանը պատասխանեց՝ միանշանակ։

«Եթե չպարզվի, որ Ղազարյանը ինքն է հրաժարվել դասավանդումից, ապա բնական է, որ քաղաքական շարժառիթներ են եղել։ Ամեն դեպքում՝ այնպես չի լինում, որ դասախոսն ամեն տարի գնա ասի՝ ուզում եմ դասավանդել։ ԲՈՒՀ-ում ուսումնամեթոդական ծանրաբեռնվածություն են կազմում։ Ենթադրվում է, որ նոր ուսումնական տարին սկսելուց մի քանի ամիս առաջ այդ ծանրաբեռնվածությունները հայտնի են լինում։ Ինչ վերաբերում է Դիանա Գալոյանին, նա հանրությանը հայտնի է, բոլորը գիտեն, թե ինչպես է նա դարձել ռեկտոր։ Նա, միանշանակ, գործող իշխանությունների կամակատար անձ է, ու չի բացառվում, որ որպես պատժի միջոց՝ օգտագործել են այս տարբերակը»։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման