Ներքին 3 տարի առաջ - 22:28 23-08-2022

Անկախության գաղափարը համադրելի չէ որևէ այլ նպատակի հետ. ինչու նախկին գործիչները չեն մասնակցում այսօրվա հանրահավաքին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն Հանրապետության հրապարակում այսօր՝ Անկախության հռչակագրի օրը, հանրահավաք է կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Oragir.news-ը զրուցեց մի քանի քաղաքական գործիչների հետ, ովքեր չեն մասնակցում հանրահավաքին՝ փորձելով ճշտել, թե ինչ կարծիք ունեն հանրահավաքի վերաբերյալ, և որն է չմասնակցելու պատճառը։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Լավ է արել, որ կազմակերպել է։ Ի՞նչ վատ է, թող կազմակերպի։ Ես ինչի՞ն մասնակցեմ։ Կարող եմ՞ ես ձեր հետ չկիսվել։ Հիմա կմասնակցեմ, չեմ մասնակցի, դա ի՞նչ կարևոր է։ Այդքան կարևո՞ր էր իմանալը՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞՝ ոչ։ Կորոշեմ, մի բան կանեմ, էլի։ Կապրենք, կտեսնենք՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, թե՞՝ ոչ։ Այդ բոլոր հարցերն Էդգար Ղազարյանին տվեք»։

Oragir.news-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, որ կապված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունը որոշում ունի, որը կայացվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին. «Այնտեղ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ գործիչ, որ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականով, Փաշինյանի նկատմամբ դատական գործ սկսելու առաջադրանքով, ապա «Ազգային միաբանություն» կուսակցությունը կոչ է անում բոլոր իր անդամներին, բոլոր իր համակիրներին, միահամուռ կերպով ուժերի ներածի չափով սատարել, և այդ որոշումը փոփոխման ենթակա չէ և անցյալ ժամանակաշրջանը համոզեց մեզ, որ մեր որոշումը ճիշտ էր։ Այնպես որ, կուսակցության անդամները, ժամանակից, հարմարություններից ելնելով, հիմա փոխադրամիջոցները ցավոք սրտի սուղ են, ամեն մարդ չի կարողանա իրեն թույլ տալ, որ Գորիսից, Մեղրիից մասնակցի։ Մենք նրանց կողքին ենք, ովքեր պահանջում են Փաշինյանի և իր հանցախմբի հրաժարականը․ այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ մասնակցությանը, ապա երկու օր առաջ՝ ավելի ճիշտ՝ շաբաթ օրը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը նիստ է գումարել, մենք հստակ, հերթական անգամ մեր քաղաքական որոշումն ամրագրեցինք։ Այս իշխանությունների օր առաջ պետք է հեռանա»։

ԱԺ նախկին պատգամավոր Պարույր Հայրիկյանն էլ զրույցում ասաց. «Հանդիպել ենք Էդգար Ղազարյանի հետ։ Շփվել ենք, խոսել ենք։ Ես ողջունում եմ իր նախաձեռնությունը։ Այսօր՝ ցերեկը, կապված միջոցառման հետ, ժամը 12-ին, չեմ մասնակցել, որովհետև իրավունք չունեմ անկախության պայքարի առաջնորդին նսեմացնել։ Անկախության հռչակագրի օրը չի կարելի առանձնահատուկ վերաբերմունք ցույց չտալ։ Նախապատրաստական աշխատանքների առիթով քննարկման փուլն ավարտվեց՝ հետագայում ինչ-որ բան անելու առաքելության մշակումով, ես պարզապես իրավունք չունեմ, ես եմ հանդիսանում այն անձը, որը մի ամբողջ ժողովրդի նախապատրաստեց անկախության գաղափարին։ Հետո մի ուրիշ բան էլ կա, ես ձեզ ասեմ, անկախության գաղափարը համադրելի չէ որևէ այլ նպատակի հետ։ Անկախությունն առանձին, գերակա հարց է, որը բոլոր խնդիրների լուծման նախապայմանն է։ Ինչ վերաբերում է երեկոյան միջոցառմանը, դա Անկախությոան հռչակագրի հետ կապված չէ և ընդհանուր միջոցոռում է, ես ողջունում եմ, մանավանդ որ ինքը բազում անգամներ կրկնել է այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվելուց հետո երբ շարունակեց պաշտոնավարել, դա իշխանազավթում էր։ Ես ողջունում եմ իր մոտեցումներն ու գնահատականները»։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին աջակցություն էին հատնել մի շարք հանրային և քաղաքական գործիչներ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի