Այսօր մեկնարկել է Կառավարության հերթական նիստը։ Նիստի սկզբում Կառավարության անդամները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորւթյամբ, մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունից զոհվածներ քաղաքացիների հիշատակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին եւ օգոստոսի 18-ին, հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 16 անձ, ևս 1-ը համարվում է անհետ կորած։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։