Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 07-12-2021

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է: Այնուհետև կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է տնից։