Ներքին 4 տարի առաջ - 15:05 13-08-2022

Ներկայացվել են Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին է ներկայացրել Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները՝ տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները:

Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ է անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների միջև պարենային ապահովության մակարդակների տատանումները ցույց տալու նպատակով և առաջարկներ ներկայացրել Հայաստանում պարենային ապահովության իրավիճակի բարելավման համար:

ՊՀԾ-ն իրականացնում է պարենային ապահովության և խոցելիության գնահատումներ՝ երկրում պարենային ապահովության իրավիճակին հետևելու համար: ՊԱԽԳ-ները սկսվել են ՔՈՎԻԴ -19 համավարակի բռնկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՊԱԽԳ-ի արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրում պարենային ապահովության մակարդակների մասին տեղեկացնելու և երկրում պարենապես անապահով բնակչությանն ուղղված արտակարգ իրավիճակների և զարգացման ծրագրեր մշակելու համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի