Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 13:34 08-08-2022

2018-ից հետո Հայաստանում սատանան է իշխում, պետք է արագ իշխանափոխություն և համախմբում․ Տեր Հովհաննես քահանա

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը միասնության կոչ է անում։ Oragir.news-ի հետ զրույցում Տեր Հովհաննեսը, պատասխանելով հարցին, թե ով է մեղավոր Լաչինի միջանցքի 3 գյուղերի՝ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի հանձնման համար, ասաց․ «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց իմ կարծիքը կարող եմ ասել, որ բոլորիս մեղքն է, բոլորիս սխալն է, ու այսօր մենք այս իրավիճակում ենք։ Հայ ժողովուրդը այսպիսի իրավիճակում երբեք չի գտնվել, ես չեմ հասկանում՝ մենք մեր դիմակը բացեցի՞նք, թե՞ չէ։ Աստծուց հեռացել ենք, պետությունը եկեղեցուց անջատեցին, որ կարողանան իրենք իրենց գործն անել։ 2018 թվականից հետո Հայաստան աշխարհում սատանա է թագավորում, այդքան բան կարող եմ ասել»։

Հովհաննես քահանային հարցրինք՝ այս պահին հնարավո՞ր է իրավիճակը փրկել․ «Հնարավոր է, եթե ոտքի կանգնենք, միասնական լինենք, մեզ մաքրենք չարից, սատանայից, սատանային հեռացնենք իշխանությունից, հավաքվենք։ Թուրքը մնացել է թուրք, մենք ենք փոխվել։ Եթե մենք միասնական դառնանք, Աստծուն ճանաչենք, մոտենանք Աստծուն, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես այսօր ցավ եմ ապրում, շատ մեծ ցավ, ես չգիտեմ, թե ինչպես վերաբերվեմ այսօրվա իշխանավորներին, դավաճաններին, հողատուներին․․, չգիտեմ։ Պետք է արագ միասնական դառնանք, իշխանափոխություն լինի, որպեսզի կարողանանք երկիրը պահենք, թե չէ Հայաստանն էլ չի լինելու»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչներին՝ գյուղից հեռանալու համար։ Այդ որոշումը բնակիչներին էր փոխանցել Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը