Սպորտ 4 տարի առաջ - 18:21 03-08-2022

Շախմատի Հայաստանի հավաքականը 6-րդ հաղթանակը տարավ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։

6-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Հնդկաստանի երկրորդ թիմին։

Գաբրիել Սարգսյանը պարտվեց Դոմարաջու Գուկեշին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց։ Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները։

Հայաստանի հավաքականը տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը և 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիներին:

Օլիմպիադայի 7-րդ տուրը կկայանա օգոստոսի 5-ին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ