Ներքին 4 տարի առաջ - 09:14 02-08-2022

Ինչ է հայտարարագրել Վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Մխիթար Պապոյանը

Երեկ ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին։ Պապոյանը դատավոր է սկսել աշխատել 2008թ․-ից։ 2021թ․-ի տարեկան հայտարարագիրը նա ներկայացրել է 2022թ․-ի մայիսի 30-ին։

Որպես աշարժ գույք՝ Պապոյանը հայտարարագրել է 2014թ․-ին Երևանի Կենտրոն համայնքում ձեռք բերված բնակարանը և ավտոտնակը։ Նա նաև հայտարարագրել է 2015թ․-ի արտադրության MAZDA և 2005թ․-ի արտադրության MITSUBISHI ավտոմեքենաները։

2021թ․-ին Պապոյանը 2 մլն 205 հազար դրամի և 23 մլն 947 հազար դրամի փոխատվություն է հանձնել «Միկշին» ՍՊԸ-ին, որը զբաղվում է բնակարանների շինարարությամբ։ Դրամական միջոցներ բաժնում նա հայտարարագրել է 4 բանկային հաշիվ, որոնց վրա տարեվերջին եղել են համապատասխանաբար 20 հզ 500 դրամ, 15 հզ, 204 հզ և 5 հզ դրամ։ Միաժամանակ նա հայտարարագրել է 10 հազար դոլար կանխիկ գումար։ Դատավորի՝ տարվա ընթացքում ստացած եկամուտները կազմել են 13 մլն 745 հազար դրամ, որից 11 մլն 263 հազար դրամը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, 86 հազար դրամը Փաստաբանների դպրոցից ստացած աշխատավարձն է, 72 հազար դրամը՝ Վերաքաննիչ դատարանից, և 2 մլն 323 հազար դրամը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտներն են։

Պապոյանը տարվա ընթացքում վերցրել է 3մլն 300 հազար դրամի, 10 մլն և 22 մլն 866 հազար դրամի վարկեր, որոնց մարմանը տարվա ընթացքում ուղղել է 6 մլն 786 հազար դրամ։ Կատարած ծախսերի բաժնում նա նաև հայտարարագրել է 900 հազար դրամ, որն հանգստի համար կատարած ճանապարհածախսն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում