Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:30 01-08-2022

Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նորընտիր անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանը

Հուլիսի 27-ին դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։

Հովսեփյանը 2021 թ-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 31-ին։
Նա հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկի համայնքում գտնվող անհատական բանկելի տունը, որը 1996 թ-ին ժառանգություն է ստացել 1996 է-ին։ Այլ անշարժ գույք, տրանսպորտային միջոց, թանկարժեք իրեր, արժեթղթեր Հովեսփյանը չի հայտարարագրել։ Տարեվերջին Հովսեփյանը հայտարարագրել է 5 մլն դրամ բանկային ավանդները։ Հատկանշական է, տարվա ընթացքում ստացած եկամուտների ցանկում դատավորը հայտարարագրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացած 5 մլն դրամը։ Հիշեցնենք, որ դատավոր Հովսեփյանը 44 -օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս Գևորգ Արշակյանի մայրն է։ Տարվա ընթացքում ստացած 19 մլն 769 հազար դրամ տարեկան եկամուտից 13 մլն 819 հազար դրամը նա ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ևս 200 հազար դրամը ստացել է Աշխատանքի և սոցիալական ապահովագրության հիմնադրամից, 750 հազարը դրամը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Դրամական միջոցների բաժնում Հովսեփյանը հայտարրագրել է 5 մլն դրամ կանխիկ միջոցներ։