Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:43 01-08-2022

Սերբիան ինքնուրույն քաղաքականության համար «կպատժվի». փորձագետ

Հերթական պատերազմն է հասունանում, ու չնայած նրան, որ սահմանին բախումներ են եղել, այնուամենայնիվ սերբական կոնֆլիկտը հետաձգվում է 1 ամսով։

Բանն այն է, որ Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը, որոնց մասին Պրիշտինայի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 29-ին։ Եվրամիության ջանքերով նախատեսվում է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցություններ սկսելու նպատակով։ Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Բացի այդ՝ Սերբիան Եվրոպայի միակ պետությունն է, որ բացահայտ աջակցում է Ռուսաստանին ռուս-ուկրաինական պատերազմում ու բացահայտ քննադատում ՆԱՏՕ-ին։ Մինչ օրս Բելգրադի հրապարակում տեղադրված են զոհված զինվորների նկարները մեծ վերտառությամբ՝ «Նրանք սպանվել են ՆԱՏՕ- ի ռմբակոծությունից»։ Բացի այդ՝ Բելգրադի կենտրոնական հատվածում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը, որը ռմբակոծվել էր 1990-ականների վերջին, չի վերանորոգվել՝ որպես ՆԱՏՕ-ի կողմից հարձակման ապացույց։ Ի դեպ, 2004 թվականից հայ խաղաղապահների 34-հոգանոց զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում՝ հունական ստորաբաժանման կազմում։

Իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդես էր եկել ելույթով՝ ասելով, որ գուցե առավոտյան մենք զարթնենք, ու Եվրոպայում ևս մեկ պատերազմ արդեն սկսված լինի։ Բալկաններում մթնոլորտը թեժ է ու ամեն վայրկյան կարող է պայթել, ինչպես նաև հայտարարել է, որ իրենց տեղեկություններով՝ Կոսովոն պատրաստվում է գիշերը՝ օգոստոսի 1-ին, հարձակվել Սերբիայի վրա։
«Ես խնդրում եմ, որ լինի խաղաղություն, ես աղոթում եմ խաղաղության համար։ Ես դիմում եմ սերբերին ու ալբանցիներին՝ պահպանեք խաղաղությունը։ Իրավիճակը շատ թեժ է, սերբերը այլևս չեն կարող հանդուրժել դաժանություն, ես համարյա ծնկի եմ իջել նրանց առաջ և խնդրել նրանց, ու ստացել խոստում։ Իրավիճակը շատ լուրջ է»,- ասել է Սերբիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք երբևէ չեն եղել ավելի բարդ ու ծանր իրավիճակում, քան այսօր։

Թեմայի վերաբերյալ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Կոսովոյի իշխանությունները կայացրել էին որոշում՝ կապված Կոսովոյի բնակիչ սերբերի անձնագրերի հետ՝ այդ որոշումը հետաձգելով մինչև սեպտեմբերի 1-ը.

«Այսինքն՝ մենք այստեղ մի բան ենք ֆիքսում, որ ոչ թե հնարավոր կոնֆլիկտը կանխվեց, այլ ուղղակի մեկ ամսով հետձգվեց։ Թե ինչ զարգացումներ կունենան, ես կարծում եմ, որ այդ կոնֆլիկտի սրացումը կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, որովհետև ակնհայտ է, որ այդ կոնֆլիկտը զարգացնողները կամ վերակենդանացնողները նպատակ են հետապնդում պայթեցնել տարածաշրջանը՝ դրսի խաղացողներին ներգրավելու համար, ինչը հղի է շատ լուրջ հետևանքներով»։

Միջազգայնագետի կարծիքով՝ ամեն բան պետք է դիտարկել հենց ԵՄ շահերից, որովհետև ԵՄ-ն ոչ թե լավություն է անում կողմերին՝ խաղաղության շուրջ նստեցնելով, այլ ԵՄ-ն ինքը շատ լավ հասկանում է, որ եթե աստված մի արասցե, Բալկաններում պայթեց իրավիճակը, ապա Ուկրաինայից եկող փախստականների թվին ավելանալու են փախստականներ նաև Սերբիայից և Կոսովոյից։
«Ծանր տնտեսական վիճակում գտնվող Եվրոպայի համար դա գրեթե ինքնասպանության պատճառ կարող է լինել, դրա համար Եվրոպան այսօր, իմ կարծիքով, այս անգամ իր բարձրության վրա է փորձում գտնվել, որպեսզի ինքը հետո ստիպված չլինի բախվել փախստականների և այլ բազմաթիվ խնդիրների հետ, որովհետև, կրկնում եմ, ուկրաինական մի քանի միլիոն փախստականներին կավելանան ոչ պակաս մի քանի միլիոն փախստականներ Սերբիայից և Կոսովոյից»։

Հարցին, թե Սրբիան չի՞ ճանաչելու ի վերջո Կոսովոյի անկախությունը, պատասխանեց.

«Բնականաբար ոչ։ Ասեմ, որ ըստ էության՝ սա պատասխանն է Սերբիային՝ իր դրսևորած ինքնուրույն քաղաքականաությոան համար։ Սերբիան Բալկանյան երկրներից միակն էր, որ հրաժարվեց միանալ հակառուսական սանկցիաներին, Սերբիան միակն էր բալկանյան պետություններից, որը չի դադարեցնում ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ և ավելի է սերտացնում այդ հարաբերությունները, և խնդիրը նրանում է, որ Սերբիա-Կոսովո նոր պատերազմի հրահրումով ՌԴ-ն էլ կարող է ներքաշվել այդ պատերազմի մեջ, ինչը բխում է խաղացողի շահերից։ Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում էր ունեցել Կոսովոյի նախագահի ու վարչապետի հետ, հայտնել էր ԱՄՆ -ի աջակցությունը ինտեգրացիայում և այլ հարցերում»։

Միջազգայնագետի խոսքով՝ առհասարակ պատահականություններ չեն լինում միջազգային հարաբերություններում, որ Բլինկենի հանդիպումից մի քանի օր հետո Կոսովոն անհասկանալի որոշում կայացրեց, ինչը չէր բխում նաև հենց Կոսովոյի շահերից, որովհետև Կոսովոն հենց ինքն էլ շատ լավ հասկանում էր, որ 2008 թվականին, երբ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն 67 պետությունը ճանաչեց Կոսովոն, դա իրավիճակային որոշում էր, և չկա որևիցե երաշիք, որ այնտեղ կրկին պատերազմ սկսվի, ՌԴ-ն կդրսևորի նույն կրավորական կեցվածքը, ինչը դրսևորեց այն ժամանակ, իսկ ՌԴ-ի խառնվելը, օրինակ, եղել է, Մարիա Զախարովան և Պեսկովը հայտարարեցին, որ ՌԴ-ն անվերապահ աջակցելու է և՛ Կոսովոյի, և՛ Սերբիայի սերբ ազգաբնակչությանը։ Սա բավականին կտրուկ հայտարարություն էր, որը բավականին կտրուկ նշանակություն ունեցավ երեկ՝ մեկ ամսով այդ որոշումը հետաձգելու համար։

Միջազգայնագետը հավելելով ասաց. «Չբացառենք պատերազմը, որովհետև Բալկանները Կովկասի նման այնպիսի տարածաշրջան է, որտեղ տաքարյուն ժողովուրդ են, և ես չեմ բացառում, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում ոչ մի բան բացառելի չէ, պատերազմական գործողությունները ամեն վարկյան կարող են սկսկվել»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել