copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 13:45 31-07-2022

Կան «Փյունիկի» համար «ուզողներ» և «չուզողներ». Եղիշե Մելիքյանը հայտնել է իր զայրանալու պատճառները

Կան «Փյունիկի» համար «ուզողներ» և «չուզողներ». Եղիշե Մելիքյանը հայտնել է իր զայրանալու պատճառները

Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ» (0:1) հանդիպումից հետո խաղը չհետաձգելու ՀՖՖ որոշման մասին իր անհամաձայնությունն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց Մելիքյանի հետ առավել հանգամանալից պարզելու մասնագետի վրդովմունքի պատճառը։

- Պարոն Մելիքյան, հանդիպումից մեկ օր արդեն անցել է, կխնդրեինք առանց էմոցիաների և ավելի կոնկրետ անդրադառնաք խնդրին։

- Ես այս ընթացքում հետևել եմ մարդկանց կարծիքներին։ Կան որոշները, որոնց կարծիքն ինձ դուր չի եկել։ Այս խնդիրը կա հայկական մենթալիտետի մեջ. եթե դու թեկուզ աշխարհի ամենախելացի մտքերը ասես, հայտնվելու են մարդիկ, որոնք նախ չեն հասկանալու և ապա փորձելու են ավելի խելացի գտնվել։

Ցանկանում եմ հանգամանալից ներկայացնել իմ էմոցիաների պատճառը։ Նախ ասեմ, որ թե՛ Հայաստանի առաջնությանը և թե՛ Չեմպիոնների լիգային շատ լավ ենք պատրաստվել։ Նախօրոք վերլուծելով ամեն ինչ՝ համալրվել ենք պատշաճ կերպով։ Հասկանալով, թե ինչ մասշտաբի խաղեր ենք ունենալու, մեր թիմում ընդգրկել էինք 6 կենտրոնական պաշտպաններ։ Ֆուտբոլում լինում է ամենացավալին, դրանից անմասն չմնացինք նաև մենք, քանի որ նշածներիցս 3-ը շարքից դուրս էին մնացել։ Ժամանակ էինք խնդրում, որպեսզի այդ ֆուտբոլիստները ապաքինվեն և ավելի ուժեղ կազմով պատրաստվենք առաջիկա խաղին, այնուհետև նաև երկու ճակատով պայքարելուն։ «Արարատի» հետ հանդիպմանը մասնակցելով՝ մենք ստիպված էինք ռիսկի գնալ։ Էլ ավելի ցավալին այն է, որ երեկվա խաղում վնասվածք ստացավ նաև մեր 4-րդ կենտրոնականը...

Կրկնում եմ, մենք պարզապես խնդրել էինք հետաձգել «Արարատի» հետ հանդիպումը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում ենք, մենք ամենաբարձր մակարդակով ներկայացնում ենք Հայաստանը։ Այս տարբերությունները պետք է հասկանալ։

Նաև մի կարևոր հանգամանք էլ կա. «Փյունիկը» մեծ ուժեր էր ծախսել «Դյուդելանժի» հետ պատասխան խաղում։ Հանուն հաղթանակի մենք նվիրվել էինք ուժերի առավելագույնի չափով։ Դրանից հետո 7-8 ժամվա ճանապարհ ենք անցել և վերադարձել։ ՀՖՖ-ն պարտավոր էր օգնել մեզ։

«Փյունիկի» մասով կան «ուզողներ» և «չուզողներ»։ Մեր թիմի համար լավը «ուզողները» ինձ հասկանում են և իմ բացատրությունների կարիքը չունեն։ Ես ասում եմ այդ «չուզողների» համար, որոնք ուզում են խոչընդոտեն, խանգարեն, վնասեն։ Սա «Փյունիկի» հարցը չէ, սա բոլորիս հացն է... այնպես որ, կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում...
Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը