Սպորտ 3 տարի առաջ - 19:24 02-11-2022

Այո՛, դժվար է լինելու, դժվարությունից դուրս ենք գալու պատվով․ Եղիշե Մելիքյանը՝ սպասվող կարևորագույն հանդիպման մասին

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Փյունիկը» հյուրընկալելու է շվեյցարական «Բազելին»։ Երևանյան թիմն այդ խաղում պայքարելու է ԿԼ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար։

Հանդիպման նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը․

-Հաշվի առած «Բազելի» դեմ նախորդ խաղը՝ վաղը արդարության վերականգնում սպասո՞ւմ եք։

-Մենք հյուրընկալ ազգ ենք, թող մինչև վաղը վայելեն մեր երկիրը։ Երբ խաղը սկսվեց, մենք մարտական ենք լինելու, իրենց հաղթելու մեծ ցանկությամբ։ Չեմ ուզում մանրանալ։ Ես խոսք էի տվել՝ մենք իրենց սպասելու ենք, այժմ սպասում ենք։

-Սա հայկական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումն է․ լրացուցիչ ճնշում կա՞։

-Մենք փորձառու թիմ ենք, լարվածություն չունենք, քանի որ դա մեզ խանգարելու է։ Այո, պատասխանատվության զգացում ունենք, դա նորմալ է։ Պայքարելու ենք մինչև վերջ հաջողության հասնելու համար։

Միայն նվիրվածությամբ չէ, որ հաղթելու ենք։ Խոսքը նաև վերլուծելու, մրցակցին ուսումնասիրելու և պատշաճ պատրաստվելու մասին է։ Մենք հաջողության ենք հասնում, երբ կարողանում ենք մեր ծրագրածը տեղափոխել խաղադաշտ։

-Բոլորի շուրթերին «Փյունիկի» անունն է․ ի՞նչ կասեք երկրպագուներին։

-Մենք լավ տրամադրություն ունենք, պետք է տոն սարքենք երկրպագուների համար։ Ես հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունեմ։ Ես տեսնում եմ իմ ֆուտբոլիստների տրամադրվածությունը և նվիրվածությունը։ Ես զգում եմ նաև երկրպագուների նվիրվածությունը։ Բոլորին շնորհակալ եմ։ Ովքեր չեն աջակցում, կփորձենք իրենց տրամադրությունն էլ փոխել։ Մենք նվիրված աշխատում ենք մեր հայ ազգի տրամադրությունը բարձրացնելու համար։ Եթե ինչ-որ բան չստացվի, ամեն դեպքում, ես հանգիստ եմ, որ ճիշտ ենք աշխատում։ Մենք աշխատում ենք մեր ֆուտբոլի համար՝ արդար մտքով և խղճով։

-«Սլովանից» կրած պարտությունից հետո հոգեբանորեն ինչպե՞ս եք տրամադրել թիմին։

-Մենք հոգեբանորեն ուժեղ ենք, ունենք ամուր կոլեկտիվ։ Կարողանում ենք ճիշտ վերլուծել, դիմանալ փորձություններին և հավատալ։ Մենք այս խաղին մոտենում ենք հավատով։ Աստված տեսնում է, օգնում է մեզ։ Այո, դժվար է լինելու, դժվարությունից դուրս ենք գալու պատվով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի