Ներքին 3 տարի առաջ - 21:30 27-07-2022

Դատավորների մի մասը մտածել է, որ օրենքը այլ կերպ պետք է մեկնաբանվի, գուցե հարցը չբարձրացնելու համար չեն մասնակցել ժողովին․ Վազգեն Ռշտունի

Այսօրվա դատավորների ընդհանուր ժողովին չեմ մասնակցել՝ առողջական խնդիրներից ելնելով։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հեղինակավոր որոշ դատավորների կողմից բոյկոտ եղել է այսօրվա ժողովի հետ կապված, Ազարյանը պատասխանեց, որ եթե նման բան լիներ, ինքն այդ մասին կիմանար։

Oragir.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր կայացած դատավորների ընդհանուր ժողովին, որի ընթացքում դատավորներ ընտրում էին ԲԴԽ անդամ, հեղինակավոր մի խումբ դատավորներ չեն մասնակցել, քանի որ թեկնածուների վերաբերյալ կարծիքները կիսվել են։ Տարակարծության հիմք է դարձել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ կին դատավորների ներգրավվածության որոշակի համամասնությունը պարտադիր է։ Մի խումբ դատավորներ կարծում են, որ այս թեզը հնարած է, իսկ այդ համամասնությունը արդեն բազմիցս խախտվել է։ Ավելին՝ որևէ տեղ ամրագրված չէ, որ հենց դատավոր անդամները պետք է լինեն կանայք։

«Ես կարդացել եմ տեղեկությունը, որ հեղինակավոր դատավոր բոյկոտել են ժողովը, ես վստահեցնում եմ, որ եթե նման բան լիներ, ես առնվազն կիմանայի։ Առիթից օգտվելով նաև շնորհավորում եմ Նաիրա Հովսեփյանին։

Ինչ վերաբերում է այլ թեկնածուին, իմ և իմ ընկերների կողմից որևէ այլ թեկնածու չի եղել։ Հավաստիացնում եմ, եթե լիներ, այդ թեկնածուն կանցներ»,- ասաց Ազարյանը։

Վերաքննիչ դատարանի դատավոր, Վերաքննիչ քերական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունին ասաց, որ ինքը նույնպես չի մասնակցել այսօրվա ժողովին, թեև նշեց, որ պատճառը անհարմար ժամն ու այլ պայմանավորվածությունն է եղել։

Անդրադառնալով այլ թեկնածուի առկայությանը՝ նա նշեց, որ եթե այլ թեկնածու լիներ, կառաջադրեին, կամ այդ թեկնածուն ինքը կառաջադրվեր։
«Կարծում եմ առանձին դատավորների մոտ խնդիրը եղել է, թե արդյո՞ք պարտադիր կին դատավոր պետք է առաջադրվի, թե՞ ոչ, այստեղ նաև ապագայում մասնագիտացման խնդիր կարող է առաջանալ, վարչական մասնագիտացում ունեցող դատավորի հետ կապված։

Որոշակի դժգոհությունները կապված են եղել դրա հետ։ Ինչ վերաբերում է ընտրված անձին, ապա նրա հետ կապված չեմ կարծում մտահոգություններ լինեին՝ հաշվի առնելով իր, իր հոր, իր որդու սխրագործությունները։ Չեմ կարծում, որ իր դեմ որևէ բոյկոտ է եղել։ Ամեն դեպքում՝ առաջադրվածներից ամենահավանական թեկնածուն հենց Հովսեփյանն էր, բայց օրենքի մեկնաբանության հետ տարաձայնություններ, իրավացի եք, եղել են։ Դատավորների մի մասը մտածել են, որ օրենքը այլ կերպ պետք է մեկնաբանվի։

Միգուցե այդ հարցը չբարձրացնելու համար էլ նրանք այդ ժողովին չեն մասնակցել։

Բայց հիմա խոսքը մի մարդու մասին է, ում վերաբերյալ հրապարակային կամ այդ ժողովին որևէ մեկը հակառակ մեկնաբանություն կամ խոսք չի ասի»։

Հիշեցնեք, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի