Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:56 27-07-2022

Չավուշօղլուն դժգոհել է. «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպահեցին խոստումները»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չաավուշօղլուն անդրադարձել է Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը տեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, գրում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ քուրդ զինյալների դեմ հնարավոր օպերացիայի նպատակը Թուրքիայի սահմաններից նրանց հեռացնելն է:

«Ինչպես ԻՊ-ի, այնպես էլ PKK/YPG-ի (քրդական կառույցներ) դեմ մեր ռազմական օպերացիայի նպատակը դա է։ Դեռևս առկա է ահաբեկչության վտանգը: Մենք մեղադրում ենք Ռուսաստանի Դաշնությանը և ԱՄՆ-ին: Երկուսին էլ: Նրանք չպահեցին իրենց խոստումները»:

Նրա խոսքով՝ դեռևս 2019թ. Թուրքիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ձեռք էր բերել համաձայնություն այդ հարցի շուրջ:

«Երկուսի հետ ունեցած համատեղ հայտարարության և պայմանավորվածության համաձայն՝ ահաբեկիչներն այդ շրջաններից մաքրվելու էին: Ինչո՞ւ եք այդքան աջակցում այս ահաբեկչական կազմակերպությանը։ Դուք ուզում եք մասնատել Սիրիան, թե՞ մեր դեմ եք նրանց աջակցում»,- դժգոհել է Չավուշօղլուն:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին