Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:47 27-07-2022

ԱՄՆ ներկայացուցիչները թալիբների հետ հանդիպում են անցկացրել Տաշքենդում

ԱՄՆ ներկայացուցիչները Տաշքենդում Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ հանդիպել են Թալիբանի պատվիրակության հետ, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթի սոցիալական ցանցերին։

Նա նշել է, որ Աֆղանստանի կանանց, աղջիկների և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռինա Ամիրիի հետ միասին Տաշքենդում կայացած համաժողովում հանդիպել է աֆղանցի բանագնացների հետ՝ քննարկելու դժվար պահին հետագա գործողությունները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ միջգերատեսչական խումբը հուլիսի 27-ին կշարունակի շփվել թալիբների հետ։

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հաղորդել էր ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով գանձապետարանի փոխնախարար Բրայան Նելսոնի հուլիսի 27-ին թալիբների հետ կայանալիք հանդիպման մասին: Նշվում է, որ նրանք պետք է լուծեն տնտեսական հարցեր։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին