Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:01 27-07-2022

Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել․ Էդգար Ղազարյան

Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել։ Այս Մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։
Սա, հավանաբար, Ջերմուկ է գնացել ոչ միայն «նախկինների» օրոք կառուցված վայելքներից օգտվելու, այլև Ջերմուկով անցնելիք Քարվաճառ-Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքին հետևելու նպատակով։ Չի բացառվում, որ իր հանգիստը վայելելուց հետո, հայտարարի, որ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, որտեղ պետք է վերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են խորհրդային իշխանության տարիներին։
Զարմանալին այն է, որ այդ ամենը տեսնող ջերմուկցիները հանդուրժում են սրանց գարշելի ներկայությունը մեր քաղաքում, ավելին՝ ծառայում են սրանց։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները