Մամուլ 4 տարի առաջ - 09:19 27-07-2022

Համակարգված թալանում են զբոսաշրջիկներին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերեւս զբոսաշրջիկներից վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը ոչ մի կերպ պաշտպանված չէ:
Սակայն, խնդիրը միայն սա չէ, պարզվում է` որոշ բանկեր ու տարադրամի փոխանակման կետեր կոնկրետ փող են կորզում նրանցից: Օրինակ, եթե մինչեւ այսօր մարդիկ կարծում էին, որ մի փոքր վնասված, պատռված կամ ուղղակի ճմրթված գումարը կարելի է փոխել բանկերում, հիմա այն հստակ գումար արժե: Զբոսաշրջիկները ամեն մի փոքր ինչ վնասված եվրոյի կամ դոլարի դիմաց պարտավոր են վճարել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ