Երևան +16°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:34 22-07-2022

Մի օր Տիգրան Մանսուրյանը բերեց հազարանոցը գցեց ու ասաց՝ էս ինչ ես անում․ փողոցային երաժիշտ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Նախկինում առևտրով էի զբաղվում, բայց հենց ավարյայի տակ ընկա, էլ ֆիզիկական աշխատանք չեմ էլ կարողանում անել․ արդեն չորս տարի է։ Տանջվում ենք էլի, տանջվում։ Ուղղակի էն է լավ, որ տարածքը հով է, թե չէ պատկերացնո՞՝ւմ էիք էս պահին նստեինք արևի տակ, ինչ կլիներ մեր հետ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց մեկը, ով արդեն 4 տարի փողոցում շվի նվագելով գումար է վաստակում։

Իսկ մեր այն հարցին, թե ոստիկանների հետ կապված խնդիր լինո՞ւմ է, եղե՞լ են դեպքեր, երբ գան և իրեն զբաղեցրած տեղից հանեն, ասաց․ «Մի անգամ նման դեպք եղել է, տարան Ոստիկանություն»։

Հարցրինք, թե եղե՞լ են դեպքեր, որ տարածքի համար կռիվներ լինեն ինչ-որ մարդկանց հետ, ովքեր գումար են խնդրում քաղաքացիներից, ասաց․ «Չէ, այդպիսի բաներ չեն լինում, ուղղակի լինում է, մեկ-մեկ գալիս եմ, երաժիշտներ են լինում, ես էլ գնում եմ ուրիշ տեղ։ Գալիս եմ, տեսնում եմ իմ տեղում են կանգնած, ես գնում եմ ուրիշ տեղ։ Ես եմ գնում, հո չե՞մ գալու՝ ասեմ՝ գիտե՞ք ինչ, սա իմ անունով է, բայց դե արդեն ամեն մեկը գիտի իրա տեղը»,- ասաց նա։

«Մեծամասնությունը անտարբեր են, չեն էլ ընկալում, որ օգնեն։ Մի օր Տիգրան Մանսուրյանը բերեց հազարանոցը, գցեց ու ասաց՝ էս ինչ ես անում, ես էլ մի քիչ անհամեստություն արեցի, ասի՝ ինչ եմ անում, Տիգրա՛ն ջան, լսի, գնա նոտայավորի»,- նշեց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում