Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:13 22-07-2022

Ղազախստանը հրաժարվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունից

Ղազախստանը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրությունը։ Այս մասին հաղորդում է ORDA-ն՝ հղում անելով Ղազախստանի առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքային քաղաքականության վարչության պետ Բաուըրջան Ջուսիպովին։

Նա նշել է, որ ներկայում երկիրը ռուսական դեղամիջոցի նոր ծավալների կարիք չունի։

Միաժամանակ, նրա խոսքով, Ղազախստանը մեծացնում է սեփական QazVac պատվաստանյութի արտադրությունը։

Ջուսիպովը նաև հաղորդել է, որ ներկայում Ղազախստանը բանակցություններ է վարում ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութի նոր խմբաքանակի գնման շուրջ։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ