Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:00 22-07-2022

«Նիկոլի թիվը» դեռ շատ է հիշվելու…

Ավա՜ղ, ոչ պոզիտիվ առումով…Ու դա ոչ այնքան ապաշնորհ, կառավարման հմտությունից իսպառ զուրկ ՔՊ-ական մանկապարտեզի ակնառու ֆիասկոյի, որքան Երկիր մոլորակը պաշարած խառնակ ժամանակների, աշխարհի վերաձևման համար ծավալված տիտանների ձախավեր պայքարի պատճառով, որի հետևանքները կարող են անդառնալի լինել: Որպես կանոն՝ որքան էլ ցավալի լինի դա արձանագրելը, շնաձկների պայքարում «շան փայ» են դառնում հենց մեր նման ձկնիկները: Մեկ անգամ արդեն մենք այդ «բախտին» արժանացել ենք: Մենք «ճաշակել» ու ցայսօր էլ «ճաշակում» ենք դրա դառնաղի պտուղները: Առաջին աշխարհամարտի ժամանակ մենք հայտնվել էինք ճիշտ և ճիշտ կարմիր գծի վրա, հենց որտեղով էլ անցնելու էր աշխարհի վերաձևման, նոր քարտեզի գծման սահմանագիծը: Ինչպես ասում են «մեր բախտը մեզ հետ էր», մենք հայտնվել էինք ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակին, ինչի համար էլ ենթակվեցինք ցեղասպանության: Թեև հարկ է խոստովանել, որ հնարավորինս չեզոք պահվածք դրսևորելու դեպքում, մեզ երևի թե հաջողվեր խուսանավել վատթարագույնից: Այն ժամանակ էլ մեր «ռուսասիրության» համար Արևմուտքը աչքերը փակեց, չտեսնելու տվեց հայկական կոտորածներն ու քրիստոնեական աշխարհի սահմանակետում ծավալվող եղերական իրադարձությունները, որոնց ակունքներում՝ Թուրքիայի միջոցով ռուսների տաք ջրեր՝ Բոսֆոր ու Դարդանել դուրս գալը կանխելն էր: Ասում են՝ «ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ…»:

Արցախյան երկրորդ՝ 44 օրյա պատերազմի ժամանակ նույնպես Արևմուտքը լուռ մնաց: Էլի Ռուսաստանի պատճառով, Հայաստանի՝ ռուսական շահերի անմնացորդ նվիրյալը լինելու համար: Տուժեցինք էլի մենք: Պատերազմի հրահրման միջոցով տարածաշրջանում զորակազմ ունենալու ռուսական ջանքերը «պսակվեցին» հաջողությամբ՝ շուրջ հինգ հազար հայ երիտասարդի կյանքի ու մինչ օրս շարունակվող բարոյահոգեբանական սթրեսի գնով: Պիտի լինենք անկեղծ ու արձանագրենք, որ դա էր նախկին ու ներկա իշխանությունների՝ կառավարման վահանակին մոտ գտնվելու գինը, ինչպես ժողովուրդը կասեր՝ աշխարհի մեծերին տրված «հախը»…Կատարվածը ձեռնտու էր թե՛տարածաշրջանում հակառուսական տրամադրվածություն դրսևորող Արևմուտքին, թե՛ մինչ սանձազերծված պատերազմը նշյալ հատվածում զինական ներկայություն չունեցող Ռուսաստանին: Ավաղ, այդպիսին է թույլի, փոքրի, աղքատի ճակատագիրը, որին վիճակված է լինել վճարամիջոց, ու ոչ ավելին… Փաստ, որը մեծ ցանկության դեպքում անգամ անտեսել չենք կարող: Հայաստանը եղել ու դեռևս մնում է ռուսական շահերի սպասարկուն՝ ի վնաս սեփական ազգի, հօգուտ՝ իշխանության ղեկին մնալու անզուսպ ցանկություն ունեցող անհող ու անհայրենիք, սեփական պետություն չունեցած ընչաքաղց ու անարժանապատիվ՝ յուրային ներկայացող տեսակի: Այս հանգամանքը մտորման տեղիք է տալիս: Իսկ ինչ կարող է անել Հայաստանի նման փոքրիկ, անքաշ երկիրը՝ գոյատևման համար ելքեր փնտրելուց ու Բարձրյալին աղոթելուց բացի: Բարձրաձայնվող կարծիքներից մեկի համաձայն՝ Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Իսրայել… Հարց՝ ո՞ւմ զորակցությամբ: Հայտնի փաստ է, եթե Միացյալ Նահանգների անվերապահ օգնությունը չլիներ, իսրայելական լեգենդն էլ չէր լինի: Եթե անգամ զուտ տեսականորեն դա դիտարկենք իբրև հնարավոր տարբերակ, ապա ո՞ւմ հովանու ներքո՝ սեփական ստվերի հետ կռիվ տվող, անկշտում վարք դրսևորող, տնտեսական սանկցիաների պատճառով շնչահեղձ լինող Ռուսաստանի՞, թե՞ ռուսական արջին դեմ գնալու պահանջ առաջ քաշող Նահանգների…Գուցե Ադրբեջանի «գյամերը» քաշող, նույն Ադրբեջանի միջոցով էներգակիրների խնդիրը լուծել փորձող Եվրամիությա՞ ն… Ո՞ վ գիտե…Մի րոպե… Իսկ եթե բոլորն էլ գիտեն, այդ թվում նաև «բանակ գնացած փոքրիկ պապան»՝ Նիկո՞լը… Գուցե նա էլ է հասկացել գլոբալ խաղի ներքին տրամաբանությունը, գուցե նա էլ է իր ազգակիցներից թաքուն ուզում մասնակցել աշխարհի հզորների «շաբաշին», թեկուզ՝ դիտորդի կարգավիճակում…Չէ որ,կյանքը մեկ անգամ է տրվում…Ըստ հայ աթեիստների, իհարկե…

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով