Արտաքին 4 տարի առաջ - 11:39 22-07-2022

Թալիբանի առաջնորդն արգելել է առանց հիմնավորման քննադատել պաշտոնյաներին

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադան որոշել է արգելել երկրի քաղաքացիներին՝ առանց բավարար ապացույցների քննադատել պաշտոնյաների և տարբեր պետական ​​ծառայողների աշխատանքը։

Ինչպես պարզաբանում է TOLO News հեռուստաալիքը, չհիմնավորված մեղադրանքների համար կպատժվեն ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ թալիբները Քաբուլը գրավեցին անցյալ տարվա օգոստոսին և ձևավորեցին իրենց կառավարությունը։ Աշրաֆ Ղանին, որն այն ժամանակ երկրի նախագահն էր, լքեց երկիրը՝ «ջարդը կանխելու համար»։ Դրանից հետո ամերիկյան ռազմական կոնտինգենտը լքեց Աֆղանստանի տարածքը։

Ամենից շատ դիտված