Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:53 21-07-2022

Արևմուտքում Պուտինին դիվացնում և վիրավորում էին․ Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների երկարամյա քաղաքականության արդյունքն է։ AFP-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ «ներքին պատճառներ կային <...>, որ Ռուսաստանը, կոպիտ ասած, Ուկրաինային իր տեղը դներ»։

Ինչպես հետևում է Belta-ի նյութից, որը մեջբերում է հարցազրույցից հատվածներ, Լուկաշենկոն քննադատել է Արևմուտքին, որը, նրա կարծիքով, վիրավորել է Ռուսաստանի իշխանություններին։

«Ինչո՞ւ էիք վիրավորում Ռուսաստանի իշխանություններին, ինչո՞ւ էիք վիրավորում նախագահ Պուտինին»,- հարցրել է քաղաքական գործիչը։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում իրենց թույլ չեն տալիս անհարգալից վերաբերմունք դրսևորել օտարերկրյա իշխանությունների նկատմամբ, և որպես օրինակ նա բերել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը ինքնաթիռ բարձրանալիս սայթաքել էր։

«Բելառուսում դրա վրա ոչ ոք չծիծաղեց <...> Սայթաքեց, հետո՞ ինչ։ Իսկ դուք ի՞նչ էիք անում ու անում Պուտինի դեմ» - վրդովվել է նա։
Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինին «դիվացնում» և «վիրավորում» են Արևմուտքում. «Գուցե դա պատճառ չէր հատուկ գործողության համար, բայց «ֆոնը լավը չէր»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ