Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:48 21-07-2022

Ուկրաինայի Ազգային բանկը անցկացրել է գրիվնայի դևալվացիա

Ուկրաինայի Ազգային բանկը անցկացրել է գրիվնայի դևալվացիա՝ ուկրաինական արժույթի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեցնելով 25%-ով, մեկ դոլարի դիմաց՝ 36,5686 գրիվնա։

Պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայի Ազգային բանկն ազգային արժույթի փոխարժեքը սահմանել է 29,25 գրիվնա մեկ դոլարի դիմաց, որպեսզի ապահովի երկրի ֆինանսական համակարգի կայուն աշխատանքը։ Դևալվացիայից հետո Ուկրաինայի Ազգային բանկը կշարունակի սահմանել գրիվնայի փոխարժեքը։

«Պատերազմը շարունակվում է շուրջ հինգ ամիս, որի ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել մեր և համաշխարհային տնտեսություններում։ Նման պայմաններում գրիվնայի պաշտոնական փոխարժեքը փետրվարի 24-ի մակարդակում այլևս չի համապատասխանում իրականությանը և աստիճանաբար կորցնում է սպասումների խարսխի իր դերը»,- հայտարարել է բանկը։

Գրիվնայի դևալվացիան, Ազգային բանկի կարծիքով, «թույլ կտա ավելացնել ուկրաինացի արտադրողների մրցունակությունը, մերձեցնել փոխարժեքային պայմանները բիզնեսի տարբեր խմբերի ու բնակչության համար և պահպանել տնտեսության կայունությունը պատերազմական պայմաններում»:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ

Ձեզ գուցե հետաքրքրի