Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:57 20-07-2022

Այստեղ հավաքված մեր գործընկերները ունեն կարևոր տեսակետներ, որոնք էապես տարբերվում են գործող իշխանությունների առաջ քաշած թեզերից․ Ավետիսյան

«Շատ կարևոր է արձանագրել, որ ներկա համաշխարհային տնտեսության զարգացումները ունեն մի շարք առանձնահատկություններ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական ռիսկերով։ Սա փաստ է, բայց նաև փաստ է, որ տարբեր երկրներ կարողանում են առնվազն կանխարգելել արտաքին ռիսկերը և ապահովել կայուն տնտեսական աճ և վերականգնում։ Ցավոք սրտի, նույնը չենք կարող ասել մեր երկրի համար, որովհետև մեր երկրի տնտեսությունը 2021թ․-ին չի վերականգնվել, 2022թ․-ի որոշակի զարգացումների մասին այսօր կխոսենք»։ Այս մասին «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկաման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր տնտեսագոտ Թադևոս Ավետիսյանը։

«Մենք այսօր երկու կարևոր հարց, քննարկման խնդիր ենք վերցրել, որոնք երկուսն էլ ունեն ինչպես տնտեսական ազդեցության հետևանք, այնպես էլ սոցիալական։ Մենք այսօր խոսելու ենք դրամի գերարժևորման տնտեսական հետևանքներից հատկապես արտահանման մասին, ինչպես նաև վերջերս ուժի մեջ մտած այն սահմանափակման մասին, որը վերաբերում է կանխիկ դրամի շրջանառությանը»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը նաև շեշտեց. «Տարբեր կարծիքներ և մոտեցումներ կան, և ես կարծում եմ, որ այստեղ հավաքված մեր գործընկերները ունեն կարևոր տեսակետներ, որոնք, ըստ էության, էապես տարբերվում են գործող իշխանությունների առաջ քաշած թեզերից և տեսակետներից»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր