Մամուլ 4 տարի առաջ - 08:56 20-07-2022

Ապարանի սպանությունների գործով կասկածյալը որոշել է «փուռը չտալ» մյուսներին. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Ապարանի աղմկոտ սպանությունների գործով նախաքննությունը այս պահին ակտիվ փուլում է: Մեր հարցին, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը, հենց նման պատասխան տվեցին ՔԿ-ից, այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով՝ չհայտնելով:
Բազում վկաների ներկայությամբ իրականացված նման աղմկոտ դեպքը, որը, Սեդրակիչի ասած՝ «մեկ ուչաստկովիի մակարդակի» է, դեռ նախաքննո՞ւմ են: Ու տեսնես ե՞րբ կքննեն-վերջացնեն: Երբ կհասկանան, որ հանրային հետաքրքրությունը մարե՞լ է:
Իսկ ահա ապարանյան աղբյուրներն էլ պնդում են, որ գործով միակ կասկածյալը որոշել է «տղայականով գնալ», ոչ մեկի անունը չի տալիս, ինչքան էլ քննությունը փորձում է փաստերով ապացուցել, որ հանցագործությունը միայն իր ձեռքերով չի արվել: Սակայն, վերջինս, ապարանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, որոշել է «փուռը» չտալ իր ախպեր-ընկերներին:
Ինչէ, այդ միակ կասկածյալի «հարցը ամեն ձեւ լուծվա՞ծ է». երեւի: Չնայած՝ մեր նույն աղբյուրները պնդում են, որ քննությունը գնում է հնարավորին սօբյեկտիվ` «համենայնդեպս մինչ այս պահը»,-ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում