Ներքին 4 տարի առաջ - 15:21 18-07-2022

Ենթադրաբար քաղաքական որոշման շարունակություն է․ Հ2-ի փոխարեն նախկին փոխնախարարի կայքն է լիցենզիա ստացել

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը այս տարի էլ «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»՝ Հ2-ին, Երևանի տարածքում հեռարձակման լիցենզիա չի տրամադրել, փոխարենը հաճախականության համար հայտարարված մրցույթը հաղթել է շատերին անծանոթ «Բուն TV»-ն, որի հիմնադիրներից մեկը սոցապ նախկին փոխնախարար, կարկառուն սորոսականի համբավ ունեցող Գեմաֆին Գասպարյանն է։

Oragir.news-ի հետ զրույցում Հ2-ի լուրերի տնօրեն Շավարշ Գևորգյանը, անդրադառնալով ՀՌՀ որոշմանը, նշեց, որ դեռևս որոշումը գրավոր չեն ստացել․ «Ոչ թե Հ2-ը չկարողացավ հաղթել, այլ Հ2-ին հերթական անգամ լիցենզիա չտրամադրեցին։ Իրավական մանրամասների մեջ չեմ կարող խորանալ և գնահատականներ այս պահին չեմ կարող տալ, քանի դեռ հանձնաժողովից որոշումը գրավոր չենք ստացել, հետևաբար եզրահանգումներ ու դատողություններ անել և որոշակի որոշակի ինֆորմացիա հաղորդել այս պահին ժամանակից շուտ է»։

Գևորգյանին հարցրինք՝ իր կարծիքով՝ ինչպես է ստացվում, որ նորահայտ կազմակերպությունը հաղթում է, իսկ Հ2-ը, որը երկար տարիներ ողջ հանրապետությունով է սփռվել, ծրագրային հագեցվածություն ուներ, սեփական հաղորդումներ և լուրերի թողարկում, չի ստանում լիցենզիա․ Կա՞ արդյոք դիտավրություն՝ Հ2-ին ցանկացած պարագայում լիցենզիա չտրամադրելու։

«Մեզ առաջին անգամ լիցենզիայից զրկել են հանրապետական սփռման մրցույթի ժամանակ, հետո մենք դիմել ենք երևանյան սփռման համար, լիցենզիան տվել են Հանրայինի ևս մեկ նմանատիպ ալիքի սփռման համար, որի ծրագրերը մեծ մասամբ նույնն են, ինչ հանրապետական սփռման Հ1-ինը։ Այսինքն՝ հանրային սփռման Հ1-ը նաև Երևանում է սփռվում, և անհասկանալի է, թե ինչու մի հատ էլ տվեցին։ Նույնը թերևս տեղի է ունեցել այս անգամ։ Չեմ կարող ասել՝ ինչ պարամետրերի հաշվարկի հանրագումարում է հանձնաժողովի անդամների նախապատվությունը տրվել «ԲունTV»-ին և ոչ Հ2-ին կամ այլ հեռուստաընկերության, էլի եմ կրկնում՝ քանի դեռ որոշումը չկա, և չգիտենք, թե որոշման մեջ ինչ են գրել, այս պահին գնահատականներ տալն անշնորհակալ է։
«Դիտավորությունը» մեղմ է ասված, նախկինում նման մրցույթների իրավիճակում մենք մեկնաբանել ենք, որ սա քաղաքական որոշում է՝ ըստ մեզ, ենթադրաբար այս մեկը դրա շարունակությունն է։ Քանի որ ես սիրում եմ ճշգրիտ և հիմնավորված խոսել, դրա համար օգտագործեցի «ենթադրաբար» բառը։ Քանի դեռ որոշումը չենք ստացել, գնահատականներ տալը ժամանակից շուտ է» ,- պատասխանեց Գևորգյանը։

Նշենք, որ մրցույթում հաղթած «Բուն TV» հեռուստաընկերությունը գործում է «Բուն» գիտամշակութային հիմնադրամի ներքո: Նույն հիմնադրամի ներքո են գործում նաեւ «ԱուդիոԲՈՒՆ» ռադիոկայանը, «Բունուս» առցանց կրթական հարթակը եւ «Դետեկտոր» վերլուծական կայքը:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը