Արտաքին 4 տարի առաջ - 18:01 08-11-2021

Թուրքական «Յենիշաֆաք» կայքն արջի ծառայություն է մատուցել Ադրբեջանին՝ թմրանյութերի առևտրի Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս

Թուրքիան և Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններում և մասնավորապես տեղկատվական-քարոզչական ոլորտում գործողություններն առավելագույնս ներդաշնակեցրել են։ Այս մասին գրում է Region Monitor-ը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո գործնականում ներդաշնակ համագործակցությունն ամրապնդել են ոլորտային մի շարք պայմանագրերով, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին լրատվամիջոցների։

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նման օրինակ է թուրքական «Ալբայրաք» հոլդինգը, որի կազմում են գործում մերձիշխանական «Յենիշաֆաք» թերթը, և ադրբեջանական «Թրենդ» գործակալության միջև համագործակցության ու Turcikworld տեղեկատվական հարթակի ստեղծման մասին պայմանագիրը։ Այս համագործակցությունն այս փուլում առավելապես ուղղված է Հայաստանի դեմ՝ ծառայելով քաղաքական իշխանություններին սեփական օրակարգի առաջմղմանը։

Դրա հերթական դրսևորումն Արցախի և Հայաստանի թմրանյութերի տարանցման կենտրոն լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի մեղադրանքների տիրաժավորումն է թուրքական մամուլի կողմից։ Թեմային մասնավորապես հետևողականորեն անդրադառնում են նույն «Ալբայրաք» մեդիա հոլդինգի լրատվականները՝ մասնավորապես «Յենիշաֆաք» կայքը։ Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ու ձևակերպումներով տեքստը մի կողմից՝ ներկայացվում է որպես սեփական աղբյուրներից ստացված տեղեկություն, մյուս կողմից՝ որպես հեղինակային հոդված։

Թուրքական կայքի նման գործելաոճը ոչ միայն հերթական անգամ բացահայտ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական համագործակցության խորքային կողմերը, այլև մատնում է Բաքվի՝ սեփական հանցանքները կոծկելու փորձերը։

Ըստ թուրքական կայքի 2 հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես թմրանյութերի արտադրման և տարանցման կենտրոն։ Եվ միայն Արցախի որոշ շրջաններում վերահսկողություն սահմանելուց հետո թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է փակել այդ տարանցիկ ուղին։

Որպես նման հաջող գործողության օրինակ նշվում է Իրան-Ադրբեջան սահմանին Բիլեսուվար անցակետում առգրավված 520 կգ թմրանյութը։

Ուշագրավն այն է, որ այդ անցակետը, որտեղ իբրև թե ադրբեջանցի իրավապահները պայքարում են Ղարաբաղում թմրանյութերի ներմուծման դեմ, իրականում գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին՝ Արցախի Հանրապետության՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող սահմաններից շուրջ 100 կմ հեռավորության վրա, ինչն աշխարհագրորեն անհնար է դարձնում այն պնդումը, թե Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ ուղի է եղել:

Փաստացի, թուրքական կայքն արջի ծառայություն է մատուցել՝ Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս ակամայից բացահայտելով Բաքվի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին