Հռիփսիմե Առաքելյանը նշանակվել է Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու
copy image url

Հռիփսիմե Առաքելյանը նշանակվել է Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու

Ներքին 2 տարի առաջ - 14:14 18-07-2022
Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշանակվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու։ Այս մասին հայտնում է ինքը Առաքելյանը։

Նշենք, որ տեղեկատվական համակարգի տնօրենը Եսայի քահանա Արթենյանն է։ Հռիփսիմե Առաքելյանը երկարամյա լրագրողական փորձ ունի, եղել է Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի տնօրեն, ղեկավարել է Պետական կամերային երաժշտական թատրոնը։