Արտաքին 4 տարի առաջ - 18:58 17-07-2022

Թբիլիսին կդադարեցնի ուկրաինացի փախստականների տեղավորման ծրագիրը

Օգոստոսի 1-ից Թբիլիսիի քաղաքապետարանը կդադարեցնի ուկրաինացի փախստականների տեղավորման ծրագիրը։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր մայրաքաղաքում ուկրաինացի քաղաքացիներին երեքանգամյա սնունդով հյուրանոցներում տեղավորելու հատուկ ծրագիր է մեկնարկել, գրում է SOVA-ն։

Հաջորդ ամսվանից տեղավորված անձինք ստիպված կլինեն լքել հյուրանոցները։ Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ընտանիքի համար կտրամադրի ամսական 300 լարի (ներկայիս փոխարժեքով 102 դոլար) նպաստ և յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ 45 լարի (ներկայիս փոխարժեքով 15 դոլար)։

Քաղաքապետարանից հայտնել են, որ ծրագրի շրջանակներում Թբիլիսին արդեն ընդունել է ավելի քան 5100 մարդու, որից ավելի քան 2300-ն ապրում է մայրաքաղաքի 40 հյուրանոցներում։

Բյուջեից այդ նպատակների համար ծախսվել է 11 մլն լարի (ավելի քան 3,7 մլն դոլար), իսկ ամսվա վերջին գումարը կկազմի մոտավորապես 14 մլն լարի (ավելի քան 4,7 մլն դոլար)։

Առողջապահության նախարարության նպաստի հետ մեկտեղ World Vision և UNHCR միջազգային կազմակերպությունները քննարկում են մեկ անձի համար 235 լարի (գրեթե $80 ներկայիս փոխարժեքով) օգնության փաթեթ հատկացնելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում