Ներքին 4 տարի առաջ - 00:09 17-07-2022

Կոչ ենք անում պաշտոնական Երևանին և Բաքվին շարունակել բացառապես ուղիղ և երկկողմ երկխոսությունը․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցություն Նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այն որ հանդիպումը տեղի է ունեցել բարեկամ Վրաստանում արդեն կարևոր է: Թբիլիսին արդեն ապացուցել է, որ հետպատերազմական հումանիտար խնդիրների հարցերում ակտիվ դերակատար դառնալ:

Կասկածից վեր է, որ ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած հանդիպման նախաձեռնությունը արևմուտքինն է և դրանում մեծ դեր են խաղացել հավասարապես և Բրյուսելը և ԱՄՆ-ը:

ԵՄ և հատկապես ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջան, դրա ապացույցն են: ԱՄՆ ԿՀԾ ղեկավարի նախօրեին կայացած այցը Հայաստան իր նշանակությամբ, իհարկե, ավելի մեծ ռեգիոնալ և գլոբալ արժեք և կարևորություն ունի, քան սոսկ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումն ու կարգավորումն է:

Հանդիպման ամենակարևոր իրողությունը, որը պետք է առանձնահատուկ ընդգծել, դա հանդիպման երկկողմ բնույթն է:

Պատերազմի ավարտից ի վեր Հանուն Հանրապետության կուսակցությունը բազմաթիվ անգամներ համոզմունք է հայտնել, որ Բաքվի հետ հակամարտության և հարաբերությունների կարգավորման հասնելու ամենաարդյունավետ միջոցը երկկողմ ձևաչափով հանդիպումներն են:

Որքան շուտ հակամարտության կողմերը ընկալեն, որ խաղաղ և երկարատև կարգավորման շահառուն հենց Երևանն ու Բաքուն են, և ոչ թե երրորդ և կամ չորրորդ միջնորդ երկրները, այդքան արագ, կայուն և տևական խաղաղ հանգուցալուծման հնարավոր կլինի հասնել:

Կոչ ենք անում պաշտոնական Երևանին և Բաքվին հանուն իրական տևական և խաղաղ գործընթացի շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառապես ՈւՂԻՂ և ԵՐԿԿՈՂՄ երկխոսությունը»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media